Պուտինը խոսել է Հայրենական պատերազմի փաստաթղթերի իր ուսումնասիրության տպավորությունների մասին

Պուտինը խոսել է Հայրենական պատերազմի փաստաթղթերի իր ուսումնասիրության տպավորությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Հայրենական պատերազմի փաստաթղթերն ուսումնասիրելիս իրեն հանդիպած մի փաստի մասին, որը չափազանց խորը տպավորություն է գործել իր վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ըստ այդմ, բլոկադայի ժամանակ, Լենինգրադի բնակիչները հանձնել են 144 տոննա արյուն՝ ճակատայինների համար։ Այս մասին նա խոսել է Երուսաղեմի կենտրոնում Լենինգրադի բլոկադայի հերոսներին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ։ Ռուսաստանի նախագահը ասել է, որ անմարդկային զրկանքների մեջ գտնվող լենինգրադցիները շարունակել են աշխատել, զբաղվել գիտությամբ եւ արվեստով։