«Կալանքից զատ այլ խափանման միջոց չի կարող չեզոքացնել Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը»

«Կալանքից զատ այլ խափանման միջոց չի կարող չեզոքացնել Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը»

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ շարունակվում է երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ գրավ չկիրառելու առաջին ատյանի որոշման դեմ։

Բերված բողոքը ներկայացնելուց հետո, մեղադրողներն իրենց դիրքորոշումը հայտնեցին՝ նշելով, որ բողոքը անհիմն է եւ ենթակա է մերժման։

Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ որ առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի քսանին կայացված որոշման մեջ նշված է, որ գրավը, կամ կալանքից զատ որևէ այլ խափանման միջոց չի կարող չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը։

Բաղդասարյանը նաեւ նշեց,որ իսկապես ժամանակ անցել է, ինչպես նշեց Ալումյանը, բայց դա քննությանը ոչինչ չի տվել, որպեսզի դրա հիմքով խափանման միջոցը փոխվի։