Հանրաքվեի նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտումների մասին-2

Հանրաքվեի նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտումների մասին-2

ՀՀ Գլխավոր դատախազության
Հանրաքվեի Աշխատանքային Խմբին                                                                                       

                                    Հ Ա Ղ Ո Ր Դ Ո Ւ Մ - 2

ՀՀ  Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման ընթացքում
տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտումների մասին

1. 25.02.20թ. – Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նվիրված դրամահավաքի ընթացքում 

1.1. – հանդես են եկել Օրենքով չսահմանված Հանրաքվեի  բազմաթիվ նախաձեռնողներ, որոնց անուններով էլ կոչվել է  այդ դրամահավաքը՝ «Իմքայլը» ԱԺ խմբակցություն, ՔՊ կուսակցություն, «Այո» շտաբ, «Այո» քարոզչական կողմի շտաբ («Հանրաքվե մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մաս);

1.2. – Նորից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ  ի պաշտոնե հանդես են եկել «Այո» քարոզչությամբ՝ Վարչապետ, ԱԺ  նախագահ  և նրա տեղակալը, կառավարության անդամ (ՀՄՕրենքի 17-րդ հոդվածի 14.1-ին մաս);

1.3. – Հայտարարվել է, որ հավաքված միջոցների միայն մի մասն է  փոխանցվելու  «Այո» քարոզչությանը, իսկ մնացածը մնալու է ՔՊ կուսակցությանը (ՀՄՕ 19-րդ հոդվածի 1-ին մաս և Ընտրական օրենսգրքի  26-րդ հոդվածի 9-րդ մաս);

1.4. – Վերը հիշատակված քարոզչական միջոցները փոխանցվելու են ինչ որ «շտաբ»-ի այլ ոչ թե «Այո» քարոզչական կողմի ձևավորած Հիմնադրամին (ՀՄՕ 19-րդ հոդվածի 1-ին մաս);

 2. ԿԸՀ-ը չի հրապարակել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքները (ՀՄՕ 20-րդ հոդվածի 5-րդ մաս և ԿԸՀ Ժամանակացույցի 5-րդ մաս);

3. Վերը բերվածը ցույց է տալիս, որ Նախընտրական հիմնադրամներ չբացելու համար Քարոզչական երկու կողմն էլ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ «Այո» քարոզչական կողմի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու խնդրով, ԿԸՀ-ն դատարան չի դիմել (ՀՄՕ 19-րդ հոդվածի 1-ին մաս և ԸՕ  26-րդ հոդվածի 1-ին մաս):
 

Հույս ենք հայտնում, որ միջոցներ կձեռնարկեք վերացնելու այս և մեր թիվ 1 Հաղորդմամբ  բերված  ենթադրյալ խախտումները և, որպես հետևանք, ստեղծված խառնաշփոթը:

        Հարգանքով՝

Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ պատգամավոր