Apple-ի հաջողության գաղտնիքը բացահայտված է

Apple-ի հաջողության գաղտնիքը բացահայտված է

Apple-ի ղելկավար Թիմ Կուկն հայտարարել է, որ բացահայտում է իր ղեկավարած տեխնոլոգիական գերհսկայի հաջողության գաղտնիքը։ Axios-ի հետ զրույցի ընթացքում Կուկն ասել է, որ վաղ արթնանալը առավոտյան, ֆանատների հետ մշտական կենդանի հաղորդակցությունն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իրականում հենց այն գրավականներն են հանդիսանում, որոնք բերել են ընկերությանը նման կարգի հաջողություն։ Թիմ Կուկն իր սեփական օրինակով է ներկայացրել ընկերության հաջողությունը ասելով, որ ինքը արթնանում է առավոտյան ժամը 4-ին եւ առաջին իսկ պահին բացում է օրվա փոստը։ Այնտեղ արդեն կարդում է օրվա գործնական նամակագրությունը, արտադրանքին վերաբերող արձագանքները, եւ հաղորդագրությունները, որոնք ուղարկել են դիվայսների օգտատերերը։ «Ես ուզում եմ կենտրոնանալ այն մարդկանց վրա, ովքեր կարեւոր են մեզ համար»,- ասել է Կուկը։ Ապա միլիարդատերը ասել է, որ գնում է մարզասրահ, որտեղ մոտ մեկ ժամ զբաղվում է, որպեսզի նվազեցնի սթրեսը։ Մարդկանց հետ շփման համար Կուկը ծախսում է օրական մեկ ժամ։ Ըստ մոտավոր հաշվարկների, Կուկը օրական պատասխանում է 700-800 նամակի։