Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման պիկը կլինի 10-14 օրից

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման պիկը կլինի 10-14 օրից

Ռուսաստանում կորորավիրուսային ինֆեկցիայի հիվանդացության պիկը վրա կհասնի 10-14 օրից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան, ըստ «Կոմերսանտի» փոխանցման։ Հիվանդացության տեմպի անկումը կարող է սկսվել արդեն հունիս ամսին։

«Եթե ավելացնենք թեստավորումների թիվը, ապա ամենալավ կանխատեսումներով, 10-14 օրից կհասնենք հիվանդացության գագաթնակետին եւ ապա կսկսվի տեմպի անկումը, ինչպես լինում է սինուսոիդների դեպքում»։ Մասնագետը նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիան զարգանում է ամենից բարենպաստ սցենարներից մեկով, ինչը պայմանավորված է նրանով, որ երկիրը գործել է դեպքերից առաջ անցնելու տրամաբանությամբ, օգտագործելով սեփական եւ այլոց փորձը։ Շնորհիվ դրա, հիվանդացությունը դեռեւս 18-20 տոկոսի շրջանակում է։ Նա նաեւ ասել է, որ կորոնավիրուսային թեստերը շարունակում են կատարելագործվել։