Մահապատիժ՝ կորոնավիրուսը թաքցնելու համար

Մահապատիժ՝ կորոնավիրուսը թաքցնելու համար

Չինաստանի իշխանությունները որոշել են կտրուկ քայլերի դիմել COVID-19 կորոնավիրուս առաջացնող թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այն մարդիկ, ովքեր միտումնավոր կթաքցնեն իրենց վարակվածությունը կամ էլ ուրիշների վարակվածության մասին ունեցած տեղեկատվությունը, կարող են ենթարկվել մահապատժի:

Այսուհետ ջերմություն կամ հազ ունեցող քաղաքացիներին Չինաստանի տարածքում կարգելվի օգտվել հանրային տրանսպորտից: Հիվանդության ախտանշանների դեպքում հարկ է անմիջապես տեղեկացնել բժշկին, իսկ վարակվածության գոտիներ այցելելուց հետո 14 օր անցկացնել կարանտինում:

Դատարանը հիշեցնում է, որ միտումնավոր կերպով իր հիվանդությունը թաքցրած, մյուսներին վարակած անձանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում, անգամ՝ մահապատիժ:

Նշենք, որ կարանտինի պատճառով մինչ օրս Չինաստանի բազմաթիվ գործարաններում դադարեցված է աշխատանքը: Վերլուծաբաններն արդեն իսկ կանխորոշել են աշխարհում տարրական ապրանքների դեֆիցիտ, որոնց մեծ մասի հիմնական մատակարարը Չինաստանն է. օրինակ՝ բոլոր ապրանքանիշերի հեռախոսների: