Պենտագոնը պատրաստում է ռազմական ոստիկաններին՝ Մինեապոլիս ուղարկելու համար

Պենտագոնը պատրաստում է ռազմական ոստիկաններին՝ Մինեապոլիս ուղարկելու համար

Պենտագոնից կարգադրել են պատրաստականության բերել ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերը, կապված սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության հետ։ Այս մասին հայտնում է «AP» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, Ֆորտ-Բրոգից, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում եւ Ֆորտ-Դրամայից, որը գտնվում է Նյու-Յորքում, հրամայվել է պատրաստվել եւ չորս ժամվա ընթացքում մեկնել Մինեապոլիս։