Մարդկությունն աստիճանաբար կհրաժարվի կաթից ու մսից․ կանխատեսում

Մարդկությունն աստիճանաբար կհրաժարվի կաթից ու մսից․ կանխատեսում

Աշխարհում ապագայում կաթի եւ մսի սպառման կտրուկ նվազում կլինի։ Այս մասին հայտարարել է Danone ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էմանյուել Ֆաբերը։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն։ Ըստ Ֆաբերի, կաթի սպառումը կարող է կրճատվել 20 տոկոսով, մսինը՝ 50։

Պատճառն այն է, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ այլընտրանքներ որոնել կենդանական ծագման մթերքների։ Նա կարծում է, որ ժամանակակից սննդակարգը չի նպաստում մարդկանց առողջությանը, իսկ գյուղատնտեսական տեխնիկան ի վերջո բերելու է հողի հյուծմանը եւ արդեն մեկ սերունդ անց հողը կարող է դադարել լինել բերրի։

Euromonitor-ն էլ հաշվել է, որ համաշխարհային շուկայում կաթի այլընտրանքների տեսակարար կշիռը կազմել է 18 միլիարդ դոլար, աճելով 3,5 տոկոսով անցյալ տարվա համեմատ։ Ավանդական կաթնային շուկայի ծավալը կազմում է 120 միլիարդ դոլար։