Խաղաղ բնակիչներ և լրագրողներ են զոհվել․ միջադեպ՝ լիբանանա-իսրայելական սահմանին

Խաղաղ բնակիչներ և լրագրողներ են զոհվել․ միջադեպ՝ լիբանանա-իսրայելական սահմանին

Լիբանանա-իսրայելական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին X սոցիալական ցանցում հայտնել է, որ լիբանանյան տարածքից երեք հակատանկային հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի Մետուլա շրջանը, սակայն իսրայելցի զոհեր չկան։ Հագարին հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցրել: 

Այս գործողությունների արդյունքում, ըստ լիբանանյան պետական ​​ազգային լրատվական գործակալության և AFP-ի, Մետուլայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քֆար Կիլա գյուղում զոհվել է 80-ամյա մի կին, վիրավորվել է նրա թոռնուհին։

Բացի այդ, Թաիր Հարֆա գյուղում, որը գտնվում է Քֆար Կիլայի մոտ, սպանվել են Al Mayadeen գործակալության երկու լրագրողներ՝ լրագրող Ֆարահ Օմարը և լուսանկարիչ Ռաբիհ Ալ-Մաամարին, ինչպես նաև ևս մեկ քաղաքացիական անձ։ 
Ըստ Al Mayadeen-ի՝ նրանց մահվան պատճառ են դարձել իսրայելական հրետակոծությունները։