Հացադուլավորի՝ «Փաշինյան, արի Գյումրի» կոչը տեղ է հասել

Հացադուլավորի՝ «Փաշինյան, արի Գյումրի» կոչը տեղ է հասել

Մայիսի 14-ից «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանը Գյումրու Վարդանանց հրապարակում՝ «Փաշինյան արի Գյումրի, տեր կանգնենք հեղափոխության ձեռքբերումներին» գրությամբ պաստառներով,  անժամկետ նստացույց –հացադուլ  էր հայտարարել:

Նա  վստահեցնում էր, որ հացադուլը չի դադարեցնի, մինչև վարչապետը չգա Գյումրի եւ չլսի այն հարցերը, որոնք պատրաստվում էր տալ նրան: Արտյոմ Թումանյանի համոզմամբ՝ մեր երկիրը վտանգի առջև է կանգնած, եւ  բոլոր կառույցները գործում են օրենքի շրջանակից դուրս:

Նշենք, որ հացադուլավորին պատրաստվում էին միանալ զոհված ազատամարտիկների ծնողները, սակայն, ինչպես տեղեկացնում է նա, կառավարությունից արձագանքել են իր կոչին, վարչապետի օգնականը զանգահարել է իրեն: Քանի որ համավարակի այս պայմաններում վարչապետը Գյումրի այցելել չի կարող, ուստի Արտյոմ Թումանյանին անձամբ են հրավիրել կառավարություն՝ խոստանալով հանդիպում կազմակերպել վարչապետի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում