«Հրապարակ». Իվետա Տոնոյանը նշանվել է

«Հրապարակ». Իվետա Տոնոյանը նշանվել է

Ուրբաթ օրը ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը: Մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից եւ արտակարգ դրության թելադրած պայմաններից: Պատգամավորի ընտրյալն իր դասընկերն է, ով վերջին երեսուն տարիներին բնակվել է արտերկրում եւ վերջերս է Հայաստան վերադարձել՝ մշտական բնակության նպատակով: Ի դեպ, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ 27-ամյա որդու մահվան կապակցությամբ հոգեհանգիստ չի արել նաեւ Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը։