«Եթե ձեզ գերի վերցնեն կամ սպանեն». ի՞նչ է խնդրել Հարիսը Զելենսկուց

«Եթե ձեզ գերի վերցնեն կամ սպանեն». ի՞նչ է խնդրել Հարիսը Զելենսկուց

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2022 թվականի փետրվարին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրել է մշակել իշխանության իրավահաջորդության ծրագիր։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

«Այդ պահին Քամալա Հարիսը Զելենսկիից պահանջել է մշակել իրավահաջորդության ծրագիր, որը կապահովի կայունությունը։ «Ձեզ գերի կամ սպանելու» դեպքում, ինչպես նա է ասել»,- պարզաբանել է հրատարակությունը։

Ըստ The Washington Post-ի, Զելենսկին մտադիր է Արևմուտքին ներկայացնել իր «հաղթական ծրագիրը»՝ Ռամշտեյնում կայանալիք հանդիպման ժամանակ։ 

Միաժամանակ, պարբերականը նշել է, որ Ուկրաինայի նախագահի վերջին այցը Վաշինգտոն ձախողվել է։