«Հրապարակ». Բողոքի ակցիաներ՝ հանրապետությունով մեկ

«Հրապարակ». Բողոքի ակցիաներ՝ հանրապետությունով մեկ

Երեկ հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ էին՝ փողոց փակել, դասադուլ եւ գործադուլ։ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն էին, ի նշան բողոքի, ճանապարհը փակել՝ բողոքելով, որ չեն ուզում հասնել Գյումրի, որ ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը կատարեն։ Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ էին դասադուլ հայտարարել՝ պահանջելով չեղարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Երիտասարդ դաշնակցականներն ու ԵՊՀ ուսանողներն էլ շարունակում էին անժամկետ դասադուլն ու նստացույցը՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նոյեմբերի 6-ից սկսված ակցիայի մասնակիցները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մի խումբ էլ բողոքի երթ էր անում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի պահանջով։