Որոնք են ամենաանվտանգ մարդատար մեքենաները

«Euro NCAP» կազմեկրպությունը, իրականացնելով մի շարք ուսումնասիրություններ, ներկայացրել է 2024 թվականի համար ամենից անվտանգ ավտոմեքենաների ցանկը։ Համաձայն այդ ուսումնասիրությունների, ամենից անվտանգ ավտոմեքենա է համարվել Zeekr X կրոսովերը։ Բացի այդ, այն ճանաչվել է փոքր կրոսովերների շարքում որպես լավագույն ավտոմոբիլ։ Ամենից անվտանգ մեծ կրոսովեր է ճանաչվել Mazda CX-80-ը։
Մեծ ընտանեկան ավտոմեքենաների դասակարգում ամենից անվտանգը համարվել է Skoda Superb-ը։ Մասնագետները նաեւ անվտանգ են համարել չինական Maxus eTerron 9-ը։ Իսկ ահա անկախ կատեգորիայից, մրցակցությունից դուրս ամենից անվտանգ ավտոմեքենա է համարվել Mercedes-Benz E-Class-ը։
Կարծիքներ