Յուսեֆ Էն-Նեսերին Գերմանիայու՞մ

Յուսեֆ Էն-Նեսերին Գերմանիայու՞մ

Ինչպես գրում են իսպանական մարզական լրատվամիջոցները, «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերին հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» դիտակետում, ամռանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։

Ասում են՝ «Բորուսիայի» ղեկավարությունը «Սևիլյայի» հարձակվողին դիտարկում է որպես Էրլինգ Հոլանդի հավանական փոխարինող։

Հոլանդը, հիշեցնենք, ամռանը, ամենայն հավանականությամբ, լքելու է Գերմանիան։ Մարոկկացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Վեստթ Հեմը», բայց, ասում են, եթե ֆուտբոլիստը ընտրություն կատարելու լինի Գերմանիայի ու Անգլիայի միջև, ընտրելու է առաջին տարբերակը։ Յուսեֆը Լա լիգայի ընթացիկ առաջնության շրջանակում մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 13 գոլի հեղինակ: