Ով է արժանի «Ոսկե գնդակի», ըստ Կարլո Անչելոտիի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, թե իր կարծիքով ով է արժանի այս տարի «Ոսկե գնդակ» մրցանակն ստանալու, հաշվի առնելով անցյալ սեզոնին արձանագրած արդյունքները։
«Ես կարծում եմ, որ դա կլինի Վինիսիուսը։ Նա շատ տաղանդավոր է եւ սեզոնը հիանալի է անցկացրել։ Նախկինի նման շարունակում է մնալ ինքնակատերալգործման համար բաց եւ պատրաստակամ մարզիկ։ Կարվահալը եւս լավ է հանդես եկել։ Բացի այդ, դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։ Բելինգեմն էլ կարող է լինել այն մարզիկների ցանկում, որոնք հիանալի են անցկացրել նախորդ սեզոնը։ Նա էլ Լա Լիգայի լավագույն մարզիկ է ճանաչվել։ Ռոդրին ֆանտաստիկ կիսապաշտպան է, լավագույններից մեկը եւ շատ կայուն է»,- ասել է մասնավորապես Անչելոտին։ Հիշեցնենք, որ Վինիսիուսը անցյալ սեզնոին մասնակցել է 39 խաղի, խփել է 24 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում։ Նրա շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
Կարծիքներ