ԵՄ-ն Ռուսաստանի դեմ ամենամասշտաբային սանկցիաներն է պատրաստում

Եվրոպական Միությունը պատրաստում է պատմության ամենից մասշտաբային սանկցիաները, երբ միաժամանակ ՌԴ դեմ սանկցիոն չորս ռեժիմ կկիրառվի։ Այդ մասին կհայտարարվի մայիսի քսանին՝ ԵՄ ԱԳ նախարարությունների խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ տարածած հայտարարության մեջ։ Սանկցիաները կսահմանվեն Ուկրաինայում պատերազմի համար, մարդու իրավունքների խախտումների համար, հիբրիդային պատերազմ մղելու համար եւ քիմիական զենք կիրառելու համար։ Ընդհանուր առմամբ կսահմանվի 130 սահմանափակում, այդ թվում նաեւ՝ ընդդեմ ռուսական ռազմական արդյունաբերության, «ստվերային նավատորմի» եւ նրա աջակիցների, Ռուսաստան երրորդ երկրներից սանկցիոն ապրանքներ մատակարարողների եւ քարոզչությամբ եւ ապատեղեկատվությամբ զբաղվողների դեմ։
Կարծիքներ