ԻՔ պատգամավորները արտահերթի համար ԱԺ չեն բարեհաճում, բայց այս խառը ժամանակներում իրենց օրինագիծն են քննարկում

ԻՔ պատգամավորները արտահերթի համար ԱԺ չեն բարեհաճում, բայց այս խառը ժամանակներում իրենց օրինագիծն են քննարկում

Այսօր ընդդիմության հետ «երկխոսելու պատրաստ» Նիկոլ Փաշինյանի քաղաքական մեծամասնությունը չբարեհաճեց առավոտյան 11-ին ներկայանալ ռազմական դրությունը վերացնելու համար արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդի նիստին։

Փոխարենը՝ ժամը 14-ին ներկայացան Աժ կրթության, գիտության մշտական հանձնաժողով` Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար։

Հիշեցնենք, որ այս նախագծին դեմ է արտահայտվել ողջ ակադեմիական համակարգը։

Հիշեցնենք նաև, որ այդ փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են նաև բուհերում ունենալ կառավարելի ռեկտորներ։