Կորոնավիրուսի դեմ եւս մեկ դեղամիջոց է հավանության արժանացել Ռուսաստանում

Կորոնավիրուսի դեմ եւս մեկ դեղամիջոց է հավանության արժանացել Ռուսաստանում

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է «Կորոնավիրը» որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց։ Այն արտադրվել է «Р-ФАРМ» ընկերության կողմից։ «Կորոնավիրը» ստեղծվել է «Ֆավիրպիրավիրի» հիման վրա։ Հունիսի 25-ին ՌԴ Առողջապահության նախարարությունը հաստատել է դեղամիջոցը «Արեպլիվիր» ապրանքային անվանման ներքո։ Այդ դեղամիջոցը ավելի վաղ օգտագործվել է էբոլա տենդի բուժման մեջ։