Apple-ում կհայտնվի հետադարձ կապի միացման կոճակ

Apple-ում կհայտնվի հետադարձ կապի միացման կոճակ

Apple ընկերությունը ստացել է պատենտը բջջային սարքերում հետադարձ կապի միացման կոճակի հետ կապված։ Այս մասին հայտնում է GSM Arena-ն։ Նոր կոճակը սովորականից ավելի փոքր կլինի։ Այն օժտված կլինի հետադարձ կապը միացնելու հնարավորությամբ՝ ըստ սեղմման ուժգնության։ Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա ստեղծել ծրագրված հետադարձ կապը։

Ըստ պատենտի, այս կոճակը կօգտագործվի iPhone-ներում։ Ակնկալվում է, որ նման կոճակները կարող են ավելի լայն սպեկտրում էլ կիրառվել, ինչպես օրինակ iPad-ի՝ գերբարակ ստեղնաշարի ստեղծման ոլորտում։ Իսկ թե երբ նորարարությունը կհայտնվի օգտատերերի տրամադրության տակ, դեռ հայտնի չէ։