ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Ապագան իմ աչքերով» մրցույթը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Ապագան իմ աչքերով» մրցույթը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Ապագան իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթը, որի ընթացքում Բանկի աշխատակիցների երեխաները նկարել էին իրենց պատկերացրած բարեկեցիկ և հուսալի ապագան:

Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվել է  լավագույն նկարը, որով էլ Բանկը ձևավորելու է  իր կողմից ներկայացվող «ՄԱՆԿԻԿ» քարտի դիզայնը: 

Մրցույթի հաղթող նկարիչը՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Վարչության աշխատակցի դուստր՝ Էրիկա Պողոսյանը, Բանկի նոր քարտի դիզայնի հեղինակը դառնալուց զատ, ստացավ նաև դրամական պարգև և նվերներ Բանկի կողմից:

Հետևեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորություններին՝ մանկական քարտի գրավիչ պայմաններին և առավելություններին ծանոթանալու համար: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…