Փաշինյանի նվաստացումները չեն ավարտվում (լուսանկարներ)

Փաշինյանի նվաստացումները չեն ավարտվում (լուսանկարներ)

Ուրբաթ լուր տարածվեց, որ Փաշինյանը պատրաստվում է ներկա գտնվել Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, երեկ համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որտեղ երևում է, թե որտեղ է նստած Հայաստանի վարչապետը:

Կազմակերպիչները Փաշինյանին նստեցրել էին հենց Ադրբեջանի նախագահ Ալիևի և նրա տիկնոջ հետևում, սոցիալական կայքերում բուռն քննարկում է, թե ինչ կարգավիճակով է Փաշինյանը գնացել Անկարա, կարծիքներ հայտնվեցին, որ Ադրբեջանին պատերազմի ժամանակ ակտիվ զենք տրամադրած և հետո դրա մասին ամեն տեղ հիշատակող Թուրքիայի նախագահի «թագադրման» արարողությանը գնալը ևս մի նվաստացում է Հայաստանի համար: Իսկ Ալիևի հետևում ընկճված տեսքով նստած Փաշինյանը արդեն նոր ինտերնետ «մեմերի» ծաղրանքի առարկա է դարձել: