Աննա Հակոբյանը եղբոր հետ դատի է տվել Միքայել Մինասյանին

Աննա Հակոբյանը եղբոր հետ դատի է տվել Միքայել Մինասյանին

Վարչապետի տիկինը եւ պատգամավոր աներձագը դատական հայց են ներկայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի դեմ։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատարանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ  փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը։
Դատարանը հայցն արդեն վարույթ է ընդունել, այն մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, սակայն նիստի օրը դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Մինասյանը Աննա և Հրաչյա Հակոբյաններին մեղադրել էր մաքսանենգ ծխախոտի արտահանմամբ զբաղվելու համար։ Մինասյանն ինքն այս պահին հետախուզման մեջ է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում երեք հոդվածով՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։