Ինչ է սպասվում տուրիզմին պանդեմիայից հետո

Ինչ է սպասվում տուրիզմին պանդեմիայից հետո

ՄԱԿ Համաշխարհային տուրիստական կազմակերպությունը (UNWTO) ակնկալում է, որ պանդեմիայի պատճառով տուրիզմը կկրճատվի 70 տոկոսով։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին։ Ըստ նրա, ավիաթռիչքների վերականգնումը հնարավոր է միայն սեպտեմբերին, եթե կորոնավիրուսի տարածումն այդ ժամանակ հնարավոր լինի վերցնել վերահսկողության տակ։ Իսկ մինչ այդ, խոսքը կարող է գնալ միայն ցամաքային տուրիստական ուղղությունների մասին։ UNWTO-ն ավելի վաղ ներկայացրել էր համաշխարհային տուրիզմի վիճակը, ըստ որի, միջազգային տուրիզմը առաջին եռամսյակում այս տարվա, նվազել էր 22 տոկոսով։