Ուկրաինային չի վերաբերում. Պենտագոնը՝ Թրամփի որոշման մասին

Ուկրաինային չի վերաբերում. Պենտագոնը՝ Թրամփի որոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ 90 օրով օտարերկրյա օգնության ծրագրերը դադարեցնելու մասին, չի տարածվում Ուկրաինայի ռազմական աջակցության ծրագրերի վրա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը բացատրում է, որ Ուկրաինային անվտանգությանն ուղղված օգնությունը ենթակա չէ արտաքին օգնության հրամանի սահմանափակումների, քանի որ այն վերաբերում է միայն զարգացման ծրագրերին, այլ ոչ թե ռազմական աջակցությանը։

Ըստ այդմ՝ Դոնալդ Թրամփի հրամանը չի ազդի «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության» շրջանակներում Ուկրաինայի համար զենքի արտադրության պայմանագրերի վրա, որոնք ստորագրվել են Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Ի գիտություն ձեզ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով դադարեցնում է ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերը 90 օրով՝ սպասելով վերանայման՝ պարզելու, թե արդյոք այդ ծրագրերը համապատասխանում են իր քաղաքականության նպատակներին: