Թիմաթին վաճառել է Ռուսաստանում ունեցած իր բիզնեսը 

Թիմաթին վաճառել է Ռուսաստանում ունեցած իր բիզնեսը 

Ռեփեր Թիմաթին, ով մասնակի զինահավաքի մասին հայտարարությունից հետո հանկարծակի հայտնվել էր Ուզբեկստանում, վաճառել է Ռուսաստանում ունեցած բիզնեսը։ Պարզվում է, որ Թիմաթիի բուրգերները, որոնք երաժիշտը եռանդուն կերպով գովազդում էր, նրան պատկանել են ոչ ամբողջությամբ, այլ միայն 17 տոկոսով։ Օրերս Թիմուր Յունուսովը դատարանի միջոցով ազատվել է այդ մասնաբաժնից։ Իր մասնաբաժնի վաճառքի նախնական գործարքը նա ձեւակերպել էր դեռ անցյալ տարի։

Հայցում ասվում է, որ Թիմաթին դուրս է գալիս «Բլեք սթար» երաժշտական լեյբլից եւ «Բլեք սթար» խմբի մյուս ընկերություններից, քանի որ կորցրել է հետաքրքրությունը նրանց գործունեության հանդեպ։ Հայցը քննվել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանում։

Անցյալ տարի, ըստ հայցի, Թիմաթին առաջարկել է «Բլեք սթար ֆուդսի» գլխավոր տնօրեն Յու․ Լեւիտասին գնել իր մասնաբաժինը, իսկ վերջինս էլ առաջարկել է այն վաճառել Յոհան Ռաֆայել Սովադային։ Գործարքը կնքվել է։ Թիմաթին ստացել է 63 միլիոն ռուբլի, եւ չի հայտարարել, որ դուրս է գալիս բիզնեսից, որպեսզի չվնասի բիզնեսին։

Գործարքով նախատեսված էր նաեւ վերջնական պայմանագրի կնքում, սական Սովադան որոշակի մի պահից սկսել է ձգձգել դրա իրականացումը, մինչեւ որ հարցը չի հասել դատարան։ Թիմաթին հաղթել է եւ Սովադայի հետ պայմանագիրը կկնքվի դատարանի պարտավորեցմամբ, եւ կստանա նաեւ 7 միլիոն ռուբլի, գործարքի ընդհանուր 70 միլիոն ռուբլուց պակասող մասը։