Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով, ինչու՞․ Է՞դ ոնց կբացատրես, Նարե՛կ

Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով, ինչու՞․  Է՞դ ոնց կբացատրես, Նարե՛կ

Ոստիկանության մամուլի երիտասարդ խոսնակ, հարգելի՛ Նարեկ, քո մասին շատ տեղերից դրական բաներ եմ լսել։ Դրա համար էլ ուղիղ քեզ եմ դիմում. դու ես ոստիկանության պաշտոնական վարկածը բարձրաձայնողը, ու չթվա քեզ, որ վաղը-մյուս օրը ասելու ես՝ դե ես ընդամենը խոսնակ եմ եղել - ինչ հանձնարարել են՝ ասել եմ։

Աղեկյան Լիլիթի հարցով «պատասխանատու ձևով» հերքում ես - թե բա սուտ են ասում՝ չի եղել նվաստացուցիչ վերաբերմունք։

Մենք չենք եղել ձեր քաղմասի շենքում ու իրոք չենք կարող վստահ ասել՝ ինչ է եղել - էն սահմռկեգուցիչ ու այլանդակ բաները եղե՞լ են, թե ոչ։ ԲԱՅՑ մի բան բոլորս մեր աչքով տեսել ենք - Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ։ Ինչու՞: Է՞դ ոնց կբացատրես, Նարե՛կ։ Իսկ եթե դա չես կարող բացատրել, ապա ձեր մնացած «պարզաբանումները» մերկապարանոց են ու անարժանահավատ։

ՀԳ. Ու ոչ մեկդ չհանդգնի ասել՝ Աղեկյանը չափերն անցնում էր։ Ինձ էլ է մի քանի ամիս առաջ շատ անարդար ձևով քննադատել։ Հետո՞ ինչ։ Ինձ համար լրիվ պարզ է վիճակը - ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում»՝ ծանր հանցանք ես պարտակում։

Ռուբեն Մելիքյան

Հիշեցնենք՝ նախօրեին ոստիկանները գիշերով բերման են ենթարկել գյումրեցի  լրագրող Լիլիթ Աղեկյանին, վերջինիս տանից տարել են՝ հողաթափերով, գիշերազգեստով, տարեց մոր աչքի առաջ ։