Ընթանում է Առուշանյանին ազատազրկելու պահանջով դատական նիստը․ աջակիցները դատարանի բակում են
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում մեկնարկեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դատական նիստը, նրան ազատազրկելու՝ Պրոբացիայի ծառայության պահանջը։
Երկու կողմերն էլ ներկա են նիստին, ինչպես նաև Առուշանյանի բարեկամները, ընկերները աջակիցներից և ներկայացուցիչներ տարբեր ԶԼՄ֊ ներից։
Դատարանի առջև հավաքած են նրա աջակիցները, որոնք «Քարահունջը, Շուռնուխը, Բարձրավանը, Որոտանը, Վերիշենը, արցախցիները Առուշանյանի կողքին են» գրառումներով պաստառներ են պարզել։ Առուշանյանն անձամբ մոտենում է իր աջակիցներին, ողջագուրվում, շնորհակալություն հայտնում աջակցության համար։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ