Շոյգուն հայտարարել է Սոլեդարը գրավելու մասին

Շոյգուն հայտարարել է Սոլեդարը գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում մարտերի ընթացքում ռուսական բանակը վերջերս վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններով յոթ բնակավայր։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նախարարը հայտարարել է Սոլեդար, Կլեշչևկա, Պոդգորնոյե, Կրասնոպոլյե, Բլագոդատնոյե, Լոբկովոե և Նիկոլաևկա բնակավայրերի գրավման մասին։

Հիշեցնենք, որ 2022 թ․ փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

 

Պատերազմից գրեթե մեկ տարի անց Ռուսաստանն ու Ուկրաինան կրել են տասնյակ հազարավոր մարդկային կորուստներ։