Թայվանցիները IT ֆորումին եթե գան չինական անձնագրով, մուտքի թույլատվություն կստանան

Թայվանցիները IT ֆորումին եթե գան չինական անձնագրով, մուտքի թույլատվություն կստանան

2019 թ․ հոկտեմբերին Համաշխարհային IT ֆորումին մասին պարբերաբար գրվում է։ Հիմնական ինտրիգն այն է, որ բավականին խոշոր հոնորարով Հայաստան կայցելի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, մանավանդ որ Դոնալդ Թրամփի կողմնակից ամերիկահայ մեր բարեկամները կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը եւ բողոքի ակցիաներ կազմակերպել Երեւանում:
Միջոցառմանը գոնե տեսական մակարդակով ակնկալվում է նաև թայվանցիների մեծ ներհոսք, ինչը ևս սկանդալային է։ Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը տհաճ վիճակում էր հայտնվել, քանի որ հայտնի էր դարձել , որ Երևանում է եղել Թայվանի էկոնոմիկայի նախարարը, մինչև որ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ նախարարը եկել էր ոչ թե որպես պաշտոնատար անձ, այլ չինական անձնագիր ունեցող  շարքային քաղաքացի։ Հիշեցնենք, որ Թայվանը մասամբ ճանաչված պետություն է՝ դե յուրե Չինաստանի կազմում է, դե ֆակտո՝ ոչ (նախկինում եղել է Չինաստանի կազմում, բայց անջատվել է Չինաստանի սոցիալիստական դառնալուց հետո)։ Այսինքն՝ այս պարագայում Երևանն իր՝ Չինաստանի տարածքային ամբողջականության օգտին հանդես գալու հայտարարության և ստորագրված համաձայանգրի դեմ որևէ հակասող քայլ չէր արել։

Եվ հիմա հարցին, թե ինչ է արվելու այն թայվանցիների հետ, որոնք առաջիկայում Հայաստան կգան ֆորումին մասնակցելու համար, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց․«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) մասնակցելու համար ՀՀ ազատորեն կարող են մուտք գործել սովորական անձնագիր կրող թայվանցի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ցանկացած այլ անձնագրով ՀՀ մուտքի արտոնագիր չի տրամադրվում»։