Մեսսին առանձնատուն է գնել Մայամիում․ կտեղափոխվի՞ նա Բեքհեմի ակումբ

Մեսսին առանձնատուն է գնել Մայամիում․ կտեղափոխվի՞ նա Բեքհեմի ակումբ

Ինչպես գրում են ամերիկյան մարզական լրատվամիջոցները, Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար և ավագ Լեո Մեսսին 5,7 միլիոն եվրո արժողությամբ գերշքեղ առանձնատուն է գնել Մայամիում։

Մարզական հայտնի լրագրողները սա կապում են Մեսսիի՝ Բարսելոնայից հեռանալու հավանականության հետ։ Բանն այն է, որ միլիոնատեր, նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Բեքհեմը, որն այժմ MLS-ի «Ինտեր Մայամի»  ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, օրերս հայտարարել էր, որ ամեն ինչ անելու են իրենց կազմում արգենտինացուն տեսնելու համար։

Առանձնատունն ունի 6 լողավազան, չորս լոգարան, 1000 շիշ գինու մառան և շամպայնի բար, ֆուտբոլային հարմարավետ մի քանի մարզադաշտեր, մարզասրահներ։ Թեպետ Լապորտայի գալուց հետո ասում էին Մեսսին կմնա հարազատ «Բարսայում», սակայն չեն դադարում լուրեր շրջանառել, որ Մեսսին երկար տարիներից հետո կլքի հարազատ ակումբը։ Ասում են՝ Մեսսին «Մայամի Ինտերում» մոտ երկու անգամ ավել աշխատավարձ կստանա, քան ստանում է կապտանռնագույների կազմում։