Ճապոնացիները զայրացել են ռուսական դրամանիշի պատճառով

Ճապոնացիները զայրացել են ռուսական դրամանիշի պատճառով

Ճապոնիայի բնակիչները զայրացել են, երբ տեսել են ռուսական նոր դրամանիշը, որը ունի 5 ռուբլի անվանական արժեք։ Այս մասին հայտնում է Hokkaido Shimbun-ը։ Դրամանիշի դարձերեսին պատկերված է այն հուշահամալիրը, որը նվիրված է Կուրիլյան կղզիներն ազատագրող սովետական զինվորներին։ Այն տեղադրված է Պետրոպավլովսկ-Կամչատսկում։

Դրամանիշը թողարկվել է երկու միլիոն օրինակով։ Ճապոնացի օգտատերերը կարծում են, որ այդ կերպ ռուսները փորձում են վերականգնել արդարությունը եւ կոչ են անում ճապոնական կառավարությանը թողարկել դրամանիշ, որը կոչ կանի վերադարձնել կորցրած տարածքները։