Լոսի Քիսոն պարգևատրվել է «Ասպետ Մեծն Տիգրան» մեդալով

Լոսի Քիսոն պարգևատրվել է «Ասպետ Մեծն Տիգրան» մեդալով

Հանրությանը որպես Լոսի Քիսո հայտնի Քրիստինե Հալաջյանը «X զորամաս-թանգարանում» «Ասպետ Մեծն Տիգրան» մեդալով է պարգևատրվել ՀԱԲ-ի կողմից ( «Հայոց ազգային բանակ» ռազմական միավորում)։

«Չգիտեմ, թե որ արժանիքիս համար, բայց ինձ «Ասպետ Մեծն Տիգրան» մեդալ տվեցին՝ ՀԱԲ-ի խորհրդի կողմից»,- իր ուղիղ միացման ժամանակ ասել է Քրիստինե Հալաջյանը։

Հիշեցնենք, որ «X զորամաս-թանգարանը» կառուցվել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկ-ի կողմից։

Լոսի Քիսոյի այս պարգևատրումը մեծ դժգոհություն ու զայրույթ է հարուցել զոհվածների հարազատների շրջանում, նրանցից մեկը մեզ ասաց, որ պահանջ են ներկայացնելու․ «Եթե պիտի այդ տարածում նման մարդիկ պարգևատրվեն, ապա թող մեր երեխաների նկարները հանեն այնտեղից»։