Տալլինը խնամված է, որովհետև «համբալի տղա» քաղաքապետ ու ղեկավար չունի

Տալլինը խնամված է, որովհետև «համբալի տղա» քաղաքապետ ու ղեկավար չունի

Լսե՞լ եք, չէ՞, ժողովրդական ասացվածքը՝ «Հարևանի հարսը միշտ սիրուն է լինում»։ Այդ խոսքը շատ էր օգտագործում Նիկոլ Փաշինյանը մինչև 44-օրյա պատերազմը։ 

2020 թվականի օգոստոսին, երբ Սյունիք էր գնացել ու  մեկն ակնարկեց, որ սահմանամերձ Մուծք գյուղն անտեսված է, բայց  «Տավուշի մարզը օգտվում է ամեն ինչից, մենք ոչ մի օգնություն չենք ուզում, մենակ ճանապարհը սարքես», Փաշինյանը արձագանքեց․ «Մի բան կարո՞ղ եմ խնդրել. ուրիշ գյուղերի, ուրիշ մարզերի անուններ մի տվեք: Մի տնից չենք, մի հալից ենք, հարեւանի հարսը միշտ սիրուն է լինում: Իրենց թվում է, որ Տավուշում ամեն ինչ կա, իրենց մոտ չկա»։ Այսօր մոռացել է իր ասածը և գնացել է Տալլին ու գովել է, որ գովում է հարևանի հարսին․ «Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված»։ Ոնց որ հարևանի հարսի մասին խոսելուց լինի, որը միշտ կոկիկ հագնված ու խնամված է։ Աչքը միշտ  հարևանի հարսի վրա է, ով ավելի սիրուն է թվում։ Ինքը չի խորանում, որ հարևանի հարսը ամուսնու կողմից սիրված, արժևորված  ու ամեն ինչով ապահովված է։ Ինքը չի մտածում անգամ, որ իր «աչքը չոլերում» է, հարևանի հարսերի վրա, ինքը իր տուն ու տեղից վաղուց կտրված է ու անտերության է մատնել և՛ հարսին, և՛ տունը, և՛ երեխաներին։ Հարսին «չոլերն է գցել» , տունն ու հողամասն էլ  հարմար գնորդների մանրից վաճառում է։ Օրինակները չբերեմ, թե ինչպես էր ասում՝  դժբախտ ու դժգույն է Շուշին, ՀՀ հանձնած տարածքների վրա տարին կլոր ձյուն է, Տավուշում, կաֆեներ չկան․․․ Ու այդպես ծախելով գնում է։ Հազարավոր օրինակներ փնտրելու ու պատասխանելու փոխարեն, մի նախադասությամբ օգտատերը բացատրել է, թե ինչու է Էստոնիայում ամեն ինչ խնամված ու կոկիկ  կամ ինչու՞ է հարևանի հարսը միշտ սիրուն լինում․ Ֆեյսբուքյան իր էջում են գրել․ «Իսկ մտքովդ հե՞չ չանցավ, որ Տալլինը համբալի տղա քաղաքապետ չունի, իսկ Էստոնիան` հայրենադավ շիզոֆրենիկ երկրի ղեկավար»։

«Համբալը» սրտիդ քաղաքապետի արտահայտությունն է, որն անվանել եք ժողովրդին ու հիմա նա հետ է վերադարձնում ձեզ։ Կարդա ֆեյսբուքյան օգտատերերիդ կարծիքը, թե ինչու՞ է Տալլինը, կոկիկ ու խնամված․ «Էստոնիայի ղեկավարները սիրում են իրենց երկիրը, քո նման փնթի ու դավաճան չեն», «Որ երկրի ղեկավարը իր աշխատանքը կառուցում է ազգային շահերին համապատասխան և մտահոգ է իր երկրի ապագայով, ունենում է նման արդյունք: Էստոնիայի ղեկավարի հետ մեկ տարով կատարեք ձեր պաշտոնների փոխատեղում և ՀՀ- ն կունենա էստոնական մաքրություն: Ժողովուրդը իմաստուն է և պատահական չէ «ձուկը գլխից է հոտում», «Էստոնացին էլ նայում, զարմանում ա` ոնց տասնամյակներ կառուցած կոկիկ,  սիրուն հայրենիքը մի դավաճան կարար հանձներ իր գործատուին»,  «Ձեռի հետ հանձնի թող իրանք էլ իմանան թե դու ինչ տիեզերական ես», «Մի մոռացեք որ Ստեփանակերտն էլ էր կոկիկ մաքուր քաղաք . Ավաաաղ ։ Ու դա հաստատում էին այցելողները ոչ թե միայն տեղացիները»․․․ Սա ընդամենը մարդկանց կողմից տրվող մի քանի գնահատականներ են․․․ Մնացածը թող Փաշինյանը կարդա  և ֆեյքերին էլ խնդրի, որ «սուտի սմայլիկներ» չդնեն։ Ֆեյքերն էլ ասելու բան չունեն՝ կեցցեներից բացի։ Նրանք  էլ արդեն հասկանում են, որ իրենց ձեռքով մեր երկիրը քանդում ես։