Երեկ առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը․ ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։ Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ «Հանրապետություն» կուսակցության մեր աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց՝ առաջիկա օրերին գուցե հեռանա։ Թերեւս այդ նպատակով է մի քանի օր առաջ իր տեղակալ-տեղապահ նշանակել «Հանրապետության» անդամ Մարատ Սեւոյանին, որը նաեւ ԵԿՄ անդամ է։ Սեւոյանը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն, որին ազատել է Սեւոյանի նշանակումից օրեր անց։ Մեր աղբյուրը չթաքցրեց, որ քրեական գործով պայմանավորված, ամեն պահի կարող է ծագել Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի հարցը, ուստի նախապես փոխարինող են նշանակել, որ, ինչպես ասում են, «ծանոթանա օբյեկտին»։ Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում մղած «մարտերից» հետո, մեղադրել է Արամ Սարգսյանին, թե՝ ձեր պատճառով ընդդիմությունն ինձ է մեղադրում, եւ հորդորել է քայլեր ձեռնարկել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Աղմուկից հետո ՔԿ-ն անցել է գործի
Գրել էինք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությո...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
×
❮
❯