Փաշինյանի այցի պատճառը․ Սյունիքում 2 վարկած է շրջանառվում

Փաշինյանի այցի պատճառը․ Սյունիքում 2 վարկած է շրջանառվում

Մենք արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հապճեպ եւ անսպասելի այցով այսօր մեկնել է Սյունիք։ Մեզ ասացին, որ նա Կապան կհասնի մոտ մեկ կամ մեկուկես ժամից, երբ արդեն մութն ընկած կլինի։ Իմքայլականները վերջին շրջանում Սյունիք գիշերային այցեր են անում, որ խնդիրներ չունենան զայրացած սյունեցիների հետ շփումների ժամանակ։ Եւ Փաշինյանի գիշերային այցելությունն էլ այդ շարքից է։ Բայց Սյունիքում այս այցը նոր տագնապների տեղիք է տվել՝ մարդիկ անհանգիստ են, զանգահարում են միմյանց, քննարկում են այս անսպասելի այցի պատճառները։

Մեզ Սյունիքից ասացին, որ մի քանի վարկած է շրջանառվում այս գաղտնի այցի հետ կապված՝ կամ Փաշինյանը գիշերը սահմանին հանդիպելու է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և քննարկի Մեղրիի հարցը։ Կամ էլ եկել է, որ մի քանի սելֆի անի, հանդիպումների իմիտացիա ստեղծի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացնի իբրեւ թե պետական ծրագրեր է մշակում Սյունիքի հետ կապված եւ այնպես, ինչպես գաղտագողի եկել է, նույն կերպ էլ մարզից փախուստի դիմի։