«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը:

Համերգի ընթացքում հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներովհանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և այլ երաժիշտներ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:

Այս համերգը հանրությանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելու բացառիկ հնարավորությունից զատ, Հայաստանում զարգացող արվեստի միտումները ներկայացնելու հրաշալի հնարավորություն էր: Համերգի հիմքում ընկած է անցյալի և ներկայի միջև կամուրջ կառուցելու գաղափարը, վերաիմաստավորելու հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները՝ աջակցելով դրանք սերնդեսերունդ փոխանցելու նպատակ ուեցող միջոցառումներին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…