Փաշինյանը շիրակցիներից իր մուռն է հանել․ ովքեր են կազմել վերադարձողների ցուցակը

Փաշինյանը շիրակցիներից իր մուռն է հանել․ ովքեր են կազմել վերադարձողների ցուցակը

Գնդապետ Բորիս Ավագյանը նշում է, որ Փաշինյանը ականապատ տարածքների քարտեզների դիմաց ընդամենը 15 ռազմագերի է բերել, սակայն նա ուրախ է, որ ռազմագերիները վերադարձել են Հայաստան․

«Ռուս խաղաղապահները շատ ցավում են, որ Նիկոլ Փաշինյանը այսքան ամիսներ այդ քարտեզները պահել է, որովհետև տղաները կարող էին ավելի շուտ վերադառնալ։ Գեներալ Մուրադովը ողջունում է այս 15 ռազմագերիների վերադարձը, սակայն ցավում է նրա համար, որ մնացածին չեն կարողացել վերադարձնել»,- ասաց Ավագյանը։

Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Ավագյանը նշել է, որ ռուսական կողմը 7 ամիս առաջ է ուզել այդ քարտեզները՝ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու համար, սակայն հայկական կողմից ասել են, որ նման քարտեզներ չկան։ 

Ավագյանի խոսքով՝ Փաշինյանը որոշել է պատժել Շիրակի մարզի բնակիչներին, քանի որ Գյումրու հանրահավաքին քիչ մարդ էր մասնակցում․

«Նիկոլ Փաշինյանը որոշել է շիրակցիներից իր մուռը հանել, որովհետև շիրակցիները չէին եկել նրա հանրահավաքին։ Եվ նա այս խմբի մեջ ոչ մի հոգի շիրակցի չի ներառել, այժմ մենք քննարկում ենք, թե ինչպես մեր շիրակցի գերիներին վերադարձնենք»,- ասաց Ավագյանը։

Նա նաև ասաց, որ վերադարձողների ցուցակը Նիկոլ Փաշինյանն է կազմել՝ իր նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ․

«Նիկոլ Փաշինյանը այս անգամ ինքն է ընտրել, թե ով վերադառնա՝ ամերիկյան կողմի հետ, ռուսական կողմը երբ գերիներին վերադարձնում է, ոչ մի գերու անուն չի նշում, հաշվում է, որ ոչ կոռեկտ է մարդկանց կյանքի հետ խաղալը։ Այս ցանկը տվել են Նիկոլ Փաշինյանը և Արսեն Խառատյանը։ Նա որոշել է շիրակցիներին պատժել»։