Երբ մի տեղ է գնում, մարդիկ մտածում են՝ ի՞նչ նոր գժություն կանի

Երբ Փաշինյանը Ռուսաստան կամ որևէ այլ երկիր է մեկնում, մարդիկ չեն սպասում, թե նա այնտեղ երկրի համար կարևոր ինչ նոր հարց կբարձրացնի կամ ինչ հարց կլուծի։ Բացարձակ ոչ մի սպասելիք չունեն։ Նրան սպասում են, թե նա այնտեղ ինչ նոր գժություն կանի։ Ասենք , հեծանիվը Մոսկվայի ո՞ր մասով կքշի, սուրճը խմելու տեղ ո՞նց «գլխին կքաշի» , «տրամվայի տակ ընկած» ռուսերենով ոնց կխոսի, Ալիևի մոտ խեղճության ինչ դրսևորումներ կցուցաբերի ու ամենակարևորը՝ Պուտինը ի՜նչ հայացքով կնայի իրեն։ Օրինակ այս անգամ նրա Կրեմլ գնալուց օնլայն հարթակում մեծ «խրախճանք էր»։ Գրում էին, թե Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Որ երկիր էլ գնում է, հայկական ժողովրդական ասացվածքը տառացիորեն կատարում է՝ «Գժին ուղարկում են հարսանիք, ասում է՝ այստեղ ավելի լավ է, քան մեր տունը»։ Իրեն զգում է անհոգ երեխայի պես՝ հեծանիվն առած քշում կամ նման մի տարօրինակ բան է անում․․․
Վեց տարի է՝ նույն գործին է։ Որտեղ գնում, քննարկվում է, թե նա ինչ նոր գժություն է արել։ Մարդիկ բարեհոգորեն, ներողամտաբար են վերաբերվում գժերին։ Ծիծաղում, հումոր են անում, չեն էլ հետաքրքրվում, «էդ յեքա ջանն առել»՝ Մոսկվա է գնացել՝ ինչի՞ համար։ Արհավիրքի մեջ գտնվող, պապակված երկրին մի կում ջուր բերե՞լ է․․․
Ի վերջո, ե՞րբ եք ընդունելու, որ մենք պահանջատեր ենք, մեր փողերով արար աշխարհ շրջագայում է՝ ոչ թե հեծանիվ քշելու, ընտանիքը «ման տալու» կամ մեզ հումորի թեմա տալու, ծիծաղեցնելու համար, այլ երկիրը իր գցած փոսից հանելու համար։ Ինքը իրեն գժի տեղ է դնում՝ «բանակից ազատվելու համար»։ Պատասխանատվությունից է ուզում ազատվել, ձեր առաջ պատասխան տալուց։ Փախչում է իր ծառայությունից, ինչպես ժամանակին փախել էր։
Կարծիքներ