Աղվան Վարդանյանը երեք տարբերակ առաջարկեց Փաշինյանին ու իր թիմին

Աղվան Վարդանյանը երեք տարբերակ առաջարկեց Փաշինյանին ու իր թիմին

«Եթե մնաք, նշաձողը նորից իջեցնելու եք մինչև զրո։ Եթե մնաք, երաշխավորում եմ, որ նոր ողբերգություն եք բերելու։ Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք կամ Վարդաշեն»,- այս մասին քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով իշխող խմբակցության ներկայացուցիչներին։

«Հեռացեք»,- ելույթի վերջում վանկարկեց Վարդանյանը։

«Պրն Վարդանյան, վերջում լավ վանկարկեցիք, բայց դա տպավորություն չգործեց։ Եթե հաջորդ անգամ օրինակ փորձեք ամբողջ խմբակցությունով նույն վանկարումը անել, գուցե քաղաքական ազդեցություն կունենա երկրի քաղաքական իրավիճակի վրա»,- արձագանքեց Փաշինյանը։