«Մի՛ խփի, արա, այ ժեխ բիձա»․ քաղաքացին՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին

«Մի՛ խփի, արա, այ ժեխ բիձա»․ քաղաքացին՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին

Այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլայնայնին մասնակցությամբ։ Մի երիտասարդ, տեսնելով նրան ասում է․ «Այ հակահայ վիժվածք, մարդամեջ եք հելնում դուք, այ վիժվածք»։

Ի պատասխան՝ Ասլանյանն ասում է․ «Ապուշ ես արա, թող իջնեմ»։ Ասլանյանը հարվածում է քաղաքացուն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ գրառում է արել իր տելեգրամյան ալիքում, նշելով, որ քաղաքացու այս արարքը չի մնալու անպատասխան։

«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,-գրել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում