Հյուրանոց՝ 12 հազար դրամ, խինկալի՝ 150 դրամ. ինչ արժե հանգիստը Վրաստանում

Հյուրանոց՝ 12 հազար դրամ, խինկալի՝ 150 դրամ. ինչ արժե հանգիստը Վրաստանում

Օգոստոսը ամառային հանգստի ամենաակտիվ սեզոնն է: Մարդիկ հիմնականում հանգստի են մեկնում օգոստոսին, սակայն շատ հաճախ մեր հայրենակիցները դժգոհում են, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ արժե, Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում ահռելի գումարներ են ծախսում, իսկ օրինակ հարևան Վրաստանուն՝ Սև ծովի ափին գներն անհամեմատ ավելի մատչելի են, սպասարկումն առավել որակյալ է և այլն:

 Մենք փոքրիկ ուսումնասիրություն ենք կատարել, թե որքան արժե Վրաստանում՝ մինիմալ հանգստի արժեքը և ինչ գներ են վրացական սննդի կետերում: Օրինակ՝ Քոբուլեթիում հոսթելների արժեքը սկսվում է 5000 դրամից, հյուրանոցների արժեքը՝ 12 հազար դրամից՝ նախատեսված երկու անձի համար:

Բաթումիում թեպետ գներն ավելի թանկ են, սակայն այնտեղ նույնպես կարելի է գտնել մատչելի հյուրանոցներ օրինակ՝ 25 հազար դրամով՝ երկու անձի համար: Սնունդը Վրաստանում ևս անհամեմատ էժան է: Օրինակ՝ իմերեթական մեծ խաչապուրին արժե ընդամենը 1300 դրամ: Հայաստանում դժվար է գտնել իմերեթական խաչապուրի 3000 դրամից պակաս: Խինկալին նույնպես բավականին մատչելի է՝ մեկ հատը 150 դրամ: Խորոված մսի արժեքը սկսվում է 2500 դրամից: