Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել, հասկացել, զգացել է. Գագիկ Ծառուկյանն՝ իր աղմկահարույց գրառման մասի

Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել, հասկացել, զգացել է. Գագիկ Ծառուկյանն՝ իր աղմկահարույց գրառման մասի

Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել է, հասկացել է, զգացել է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ում էր ուղղված նրա ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումը:

Ճշգրտող հարցին, թե արդյոք այդ գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, Գագիկ Ծառուկյանը չմեկնաբանեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: