Բեքհեմի ակումբը աշխատում է՝ Ռոնալդուին ձեռք բերելու համար

Բեքհեմի ակումբը աշխատում է՝ Ռոնալդուին ձեռք բերելու համար

«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի» ակումբ, որը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին մարզիկ Դեւիդ Բեքհեմին։ Ինչպես հայտնում է Todo Fichajes-ը, «Ինտերը» մտադիր է օգտվել Թուրինում պորտուգալացի մարզիկի ապագայի անորոշությունից եւ առաջարկ ներկայացնել մարզիկին։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ «Յուվենտուսի» միջեւ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականին եւ դեռ չկա վստահություն, որ պայմանագրի գործողության ժամկետը կերակարաձգվի։