ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց

Դատարանը բավարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Դանիելյանը եւ կառույցի մի քանի աշխատակիցներ ձերբակալվել են երեկ, ապրիլի 30-ին էլ ՝ ազատվել պաշտոնից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ Դանիելյանը, որը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում մնաց մոտ հինգ ամիս, փաստորեն, այնպիսի յուրացումներ է թույլ տվել, որ նրա նկատմամբ կալանք կիրառվեց։
Նա մեղադրվում է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ։
Կարծիքներ