Երեխան դուրս է սողոսկել տանից ու մահացու ցրտահարվել

Երեխան դուրս է սողոսկել տանից ու մահացու ցրտահարվել

Ռուսաստանում, Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքում 11 ամսական երեխան դուրս է սողոսկել տանից եւ մահացու ցրտահարվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երեխայի ցրտահարված դին հայտնաբերվել է տանից երկու մետր հեռավորության վրա՝ բաում։ Ընտանիքը, որտեղ տեղի է ունեցել դժբախտությունը, բազմազավակ է, հաշվառման կանգնած չէ։ Իրավապահները իրականացնում են ստուգումներ։