Փաշինյանը մերժել է իմ առաջարկը․ Փաշինյանից երկու տարի է՝ խաբար չեմ, չեմ տեսել
«Այն, ինչ խոսել եմ Հանրային հեռուստատեսությամբ, ավելի ծավալուն ներկայացվել եմ այս նիստում։ Խոսքը վերաբերում է իմ ներկայացրած հաղորդմանը, զենք-զինամթերքը Ադրբեջանին հանձնելուն, իմ կողմից Բաքվի հետ բանակցություններին, Սահմանադրության տապալմանը և այլն»։
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստից հետո։
«Ես առաջին օրը հենց վարչապետին առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 1990-ականներին Մոսկովյան փողոցի վրա, ու այդ միջոցով, ինչպես դուք եք ձեւակերպում, Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել բոլոր հարցերով: Նիկոլ Փաշինյանը մերժել է, չի ասել՝ ինչու է մերժել: Երևի մի օր կհանդիպեմ, կխոսեմ: Ես գրավոր եմ ուղարկել առաջարկը, Նիկոլ Փաշինյանին երկու տարուց ավելի է, ոչ տեսել եմ, ոչ խաբար եմ, ոչ գիտեմ»,- ասել է Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՀ պետական ինստիտուները վերջին զարգացումներից հետո պիտի գործեն Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ։
Կարծիքներ