Բրազիլիայում կձերբակալե՞ն Պուտինին․ ԱԳ նախարարի պարզաբանումը

Բրազիլիայում կձերբակալե՞ն Պուտինին․ ԱԳ նախարարի պարզաբանումը

Բրազիլիան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ երկիր է և հետևում է նրա որոշումներին, Metropoles-ին տված հարցազրույցում ասել է այդ երկրի արտգործնախարար Մաուրո Վիեյրան։

«Այս հարցը պետք է դիտարկել ստեղծված գործընթացի լույսի ներքո։ Ես անձամբ դեռ չեմ տեսել [օրդերը]: Բրազիլիան ՄՔԴ-ի անդամ է․ հարգում ենք այդ կառույցի և ճանաչում նրա որոշումները», - ասել է նա:

Ուստի Պուտինի այցը Բրազիլիա, եթե դա տեղի ունենա, ինչպես և նրա ցանկացած ներկայություն այդ երկրում, «անկասկած հետևանքներ կբերի» Ռուսաստանի նախագահի համար, ասել է բրազիլացի նախարարը։
Նա հավելել է, որ Պուտինի ձերբակալման օրդերի հարցը «պետք է դիտարկել հաստատված պրակտիկայի համատեքստում», և որ Բրազիլիան կցանկանար «ավելի լավ իմանալ ՄՔԴ փաստաթղթերի պայմանները»։

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի իշխանությունները, որոնք, ինչպես աշխարհի ավելի քան 120 երկրներ, ստորագրել են Հռոմի ստատուտը՝ ՄՔԴ-ի աշխատանքային հիմնական համաձայնագիրը, նախազգուշացրել էին այցի դեպքում Պուտինի ձերբակալության մասին։ 

«Մենք՝ որպես կառավարություն, տեղյակ ենք մեր իրավական պարտավորություններին», - ավելի վաղ հայտարարել էր հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վինսենթ Մագվենիան։