Հայաստանում այդ ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մեռավ

Հայաստանում այդ ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մեռավ

Մարդու իրավունքների ինստիտուտը շատ կարևոր է, սակայն Հայաստանում այդ ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մեռավ։ Ու այդ ինստիտուտը  ղեկավարողներից հաջորդը նախորդից ավելի վատն է։ Այնտեղ ենք հասել, որ ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար քրեակատարողական հիմնարկներ են այցելում, որպեսզի տեսնեն՝ մարդկանց խոշտանգե՞լ են, թե՞ ոչ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Նոր Հայաստանում իրավունքները նոր ընկալումներ ունեն: Այն ժամանակ շատերը չէին գիտակցում, որ այդ իրավունքների ոտնահարումները գալու են ու կպնեն իրենց։ Հիմա ՔՊ-ականների ոռնոցն ինչի՞ է գալիս, քանի որ եկել է իրենց իրավունքների ոտնահարման ժամանակը, սկսել են հիշել, որ իրավունքների պաշտպանություն կա»,- ասել է նա: