Բորիս Ջոնսոնը շարունակում է ստանալ թթվածնային թերապիա

Բորիս Ջոնսոնը շարունակում է ստանալ թթվածնային թերապիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը բարելավվել է, սակայն նա կշարունակի մնալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ տեղափոխվել էր կորոնավիրուսային ինֆեկցիայով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով բրիտանական կառավարության տարածած պաշտոնական հայտարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ջոնսոնը շարունակում է ստանալ թթվածնային թերապիա։ Նշենք, որ նա կորոնավիրուսով վարակվել էր ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Սկզբում բուժվել էր տանը, իսկ ապրիլի հինգից հոսպիտալացվել, տեւական բարձր ջերմություն ունենալու պատճառով։